ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մրցակցություն տարածաշրջանային տերության կարգավիճակի համար

Մրցակցություն տարածաշրջանային տերության կարգավիճակի համար
04.03.2025 | 09:27

Ամեն ինչ խոսում է այն վարկածի օգտին, որ ապագայում տարածաշրջանային տերության կարգավիճակի համար մրցակցությունը լինելու է մի կողմից Թուրքիայի և Իսրայելի, իսկ մյուս կողմից` Իրանի և Ռուսաստանի միջև։

Սակայն մինչ այդ կողմերը խնդիր ունեն Հարավային Կովկասում, որտեղ իրողություններն այս պահին հօգուտ Թուրքիա-Իսրայել կողմի է։

Ուստի` ռազմավարական պլանավորման համար իրանա-ռուսական կողմը ստիպված կլինի կա՛մ Ադրբեջանին բերել իրենց ազդեցության գոտի, կա՛մ նպաստել ռազմաքաղաքական բալանսի փոփոխության Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Արցախի հարցը կրկին դառնալու է տարածաշրջանում մրցակցության վերալիցքավորման հիմնաքարը։

Ընդ որում, բոլորովին կարևոր չէ, թե ինչ փաստաթղթեր կստորագրի Փաշինյանը Ալիևի դիկտատով, կարևորը հասարակական ընկալումներն են, որոնք ադրբեջանական անարդար հարվածների ներքո ժամանակի ընթացքում դառնալու են արմատական։

Ահա թե որտեղ է Ալիևի ռազմավարական սխալը` երկարաժամկետ խաղաղության համար հաշտության եզրեր գտնելու փոխարեն նա գնաց մաքսիմալիստական ճանապարհով, որից հետդարձ, կարծում եմ, այլևս չկա։

ՈՒ կրկնեմ` այստեղ խնդիրը Հայաստանում չէ, անգամ տարածաշրջանում չէ, խնդիրը գլոբալ շահերի մեջ է, որոնք անընդհատ կարող են փոխվել և, մեծ հավանականությամբ, ի վնաս Ադրբեջանի։

Ադրբեջանը իսկապես կարող էր շահած դուրս գալ, բայց ընտրել է վատագույն ճանապարհը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3316

Մեկնաբանություններ